Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սրտանոթաբանություն

Ֆլեբոլոգիա (երակաբանություն)

Ֆլեբոլոգիան (երակաբանություն) հետազոտում է երակների կառուցվածքն ու գործունեությունը, նրանց հիվանդություններն ու պաթոլոգիական վիճակները, ախտորոշման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը: Երակային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը այսօր բժշկության կարևորագույն ուղղություններից է:

 

Բժշկական վիճակագրության համաձայն երակային լայնացումներով տառապում է  յուրաքանչյուր չորրորդ կինը և յուրաքանչյուր տասներորդ տղամարդը աշխարհում: Այս հիվանդության զարգացման պատճառ կարող է հանդիսանալ առաջին հերթին այնքան բնորոշ մեզ բոլորիս`նստակյաց ապրելակերպը:


Սկզբնական փուլում երակների հետ կապված խնդիրը կարող է լուծվել բավական հեշտությամբ , և, որ, ամենակարևորն է անցավ: Երակային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս վերացնել խնդիրը արագ և հարմար եղանակով` առանց դիմելու վիրահատական միջամտության: ժամանակին դիմելով “Օն Կլինիք-Անի” միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ֆլեբոլոգներին`Դուք կպահպանեք Ձեր ոտքերի (և երակների) առողջությունն ու գեղեցկությունը: Մեր մասնագետները  Ձեզ  կօգնեն ոչ միայն էսթետիկ ֆլեբոլոգիայի մակարդակով, այլ նաև կանցկացնեն ամբողջական հետազոտություն, կկատարեն ճշգրիտ ախտորոշում և անհրաժեշտության դեպքում կազատեն Ձեզ երակային լայնացումներից, տրոֆիկ խոցերից, երակային ցանցերից: Սկլերոթերապիայի և այլ ոչ ինվազիվ ժամանակակից մեթոդների օգտագործման միջոցով կիրականացնեն երակների բուժում, կառաջարկեն օգնություն դիաբետիկ ոտնաթաթի դեպքում:


Անհանգստության  և մասնագետին դիմելու պատճառ կարող է հանդիսանալ`

 

  • Ոտքերում ծանրության զգացում

  • Ցավեր

  • Ոտքերի հոգնածություն

  • Ոտքերի այտուցվածություն

  • Կոսմետիկ անհարմարություն

 

Այդպիսի ախտանշանները խոսում են հիվանդության առաջին նախանշանների մասին, իսկ բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը ժամանակին դիմելը հնարավորություն կտա խուսափել ապագայում լուրջ բարդություններից: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի արագ, հեշտ և արդյունավետ այն կանցնի:

Սկզբնաղբյուր. «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ